ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. 87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի ավագ դուստրը՝ Մայա Ռուիս-Պիկասոն: Տեղեկությունը հայտնում է «France Presse» գործակալությունը՝ հղում անելով նկարչի ընտանիքին։
«Մայա Ռուիս-Պիկասոն կյանքից հեռացավ այսօր առավոտյան՝ շրջապատված ընտանիքի անդամներով», - նշված է հաղորդագրությունում։
Մայան նկարչի չորս երեխաներից ավագն էր։ Նրան կարելի է տեսնել հոր բազմաթիվ նկարներում՝ «Մայան տիկնիկով», «Մայան նավաստիի հագուստով», «Մայան նավակում», «Մայան կարմիր գոգնոցով» և այլն։
Այժմ Փարիզում գործում է վարպետի աշխատանքների ցուցահանդեսը, որը 2021 թվականին նկարչի դուստրը նվիրել է Փարիզի Պիկասոյի թանգարանին։ Դրանց թվում են նկարչի վեց կտավները, երկու քանդակներն ու էսքիզների նոթատետրը։ Ցուցահանդեսում ներկայացված են նաև Մայային նվիրված աշխատանքները։
2023 թվականին Ֆրանսիան և Իսպանիան մի շարք միջոցառումներ են կազմակերպում՝ ի հիշատակ նկարչի մահվան 50-րդ տարելիցին։