Կրկին կցրտի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Երևանում, Արարատում, Արմավիրում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Վարորդներին հորդորում են ցուցաբերել զգոնություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-ին, 21-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են ձյուն և մառախուղ, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 19-24-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում դեկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ:
Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված` Երևանում, Արարատում, Արմավիրում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։
Վարորդներին հորդորում են ցուցաբերել զգոնություն։