Հրաշագործը Ռուսաստանից կամ Ձմեռ պապի արկածները Երևանում․ տեսանյութ

Վելիկի Ուստյուգից ժամանած հրաշագործը ՀՀ մայրաքաղաքում բուռն օր է ունեցել և մի քանի կարևոր վայր այցելել։
Sputnik
Ամանորի նախաշեմին ՌԴ Վելիկի Ուստյուգ քաղաքից Հայաստան է եկել Ռուսաստանի գլխավոր հրաշագործը՝ իսկական Ձմեռ պապը։
Մեզ մոտ նա ընդամենը երկու օր է հյուր լինելու, բայց օրակարգը շատ խիտ է։ Առաջինը օրը նա հասցրեց մի քանի հաստատություն այցելել և շփվել Երևանի փոքրիկ բնակիչների հետ։
Ռուսաստանի գլխավոր հրաշագործը՝ իսկական Ձմեռ պապը Երևանում
Սկզբում Ձմեռ պապն այցելեց «Ռուսական տուն» (որի նախաձեռնությամբ էլ, ի դեպ, եկել է Հայաստան), որտեղ նրան երեխաներն ուրախացրին երգ ու պարով։ Այնուհետև նա ուղևորվեց Երևանի Մանկան տուն (մանկատուն, որը նախատեսված է 0-6 տարեկան երեխաների համար), ինչպես նաև Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Այնտեղ Ձմեռ պապը նրանց անձամբ շնորհավորեց գալիք տոների առթիվ` մաղթելով առողջություն և նոր ձեռքբերումներ գալիք տարում։
Այցելության երկրորդ օրը նախատեսվում են Ձմեռ պապի այցերը Գյումրի, Մեծամոր, Արմավիր և Էջմիածին։
Ռուսաստանի գլխավոր հրաշագործը՝ իսկական Ձմեռ պապը Յոլյանի արյունաբանական կենտրոնում
Նշենք, որ Վելիկի Ուստյուգում գործում է Ձմեռ պապի գրասենյակը՝ թանգարանով, արհեստանոցներով, Ձմեռ պապի փոստով։ Դեկտեմբերի վերջին օրերին Ձմեռ պապն ավանդաբար լքում է իր անտառային տունը, որպեսզի մեկնարկ տա ամանորյա հանդիսություններին։
Իսկական հրաշք. Ռուսաստանի գլխավոր հրաշագործը հասել է Հայաստան