Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Հացի արտադրամասի տնտեսվարողին տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Երևանի «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
«Ստուգմամբ պարզվել է, որ խախտվել են Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի մի շարք պահանջներ, մասնավորապես՝ արտադրական տարածքը և որոշ սարքավորումներ (հացի թխման վառարանները, հացի հովացման դարակաշարերը և տախտակները, օդափոխության համակարգը) չեն պահվել մաքուր և պատշաճ վիճակում, արտադրամասի պատերի որոշ հատվածներ ունեն վերանորոգման կարիք՝ անջրանցիկ և լվացվող չեն»,– ասված է հաղորդագրությունում։
Երևանում կասեցվել է տավարի մսով լցոնած վտանգավոր նրբաբլիթի թողարկումը
Նշվում է, որ առաստաղները նույնպես նորոգման կարիք ունեն՝ չեն կանխարգելվում կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ տնտեսավարողին տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: