RT-ի միջազգային մրցանակ. ընտրվել են հատուկ գործողության մասին լավագույն ռեպորտաժները

Խալեդ Ալ Խաթիբի անվան միջազգային մրցանակին այս տարի հավակնում էին Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մասին աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Խալեդ Ալ Խաթիբի անվան 2022 թվականի միջազգային մրցանակի (հանձնվում է լրագրողներին` հակամարտության գոտուց լավագույն աշխատանքների համար) ժյուրին ընտրել է հաղթողներին։ Այս մասին հայտնում է RT հեռուստաալիքի մամուլի ծառայությունը։
«Հաղթող են դարձել «Իզվեստիայի» և «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի, «ԻՏՕԿ» ստուդիայի և ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության լրագրողները։
RT հեռուստաալիքը մրցանակը սահմանել է ի հիշատակ 2017 թվականին Սիրիայում զոհված լրագրող Խալեդ Ալ Խաթիբի, որը համագործակցում էր RT Arabic-ի հետ։ Այս տարի Խալեդ Ալ Խաթիբի անվան միջազգային մրցանակին հավակնում էին Ուկրաինայում հատուկ գործողության մասին աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։
«Լավագույն աշխատանք հակամարտության գոտուց (տեսանյութ)» անվանակարգում հաղթել է Վալենտին Տրուշինը («Իզվեստիա» թերթ/ՌԵՆ TV հեռուստաալիք (Ռուսաստան)՝ «Դժոխքն ու դրախտը վանքում» ռեպորտաժով:
Իսրայելցի զինվորականը կրակ է բացել RT Arabic - ի լրագրողի վրա. կադրեր դեպքի վայրից
«Լավագույն աշխատանք հակամարտության գոտուց (տեքստ)» անվանակարգում հաղթել է լրագրող Ալեքսանդր Կոցը («Կոմսոմոլսկայա պրավդա» թերթ (Ռուսաստան)՝ «Մարտեր Կիևի մոտ. Գոստոմելի դյուցազունները» աշխատանքով։
«Լավագույն աշխատանք. մարդասիրական առաքելություն (տեսանյութ)» անվանակարգում հաղթել է Ռեգինա Օրեխովան («ՏՈԿ» ստուդիա, «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբ (Ռուսաստան)՝ «Խաղաղները» վավերագրական ֆիլմով:
«Լավագույն աշխատանք. մարդասիրական առաքելություն» (տեքստ) անվանակարգում հաղթել է Մարիա Մարիկյանը (ՌԻԱ Նովոստի, Ռուսաստան)՝ «Նրանք կարող են վերադառնալ» աշխատանքով:
Նշենք, որ 2022 թվականին մրցանակի ժյուրիի կազմում են եղել Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերության ռազմական թղթակիցներ Եվգենի Պոդդուբնին, Անտոն Ստեպանենկոն և Ալեքսանդր Լուկյանովը, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գործադիր տնօրեն, ՌԴ նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Վիշինսկին և ուրիշներ։
RT-ն ռազմական թղթակիցների միջազգային մրցանակի հայտեր է ընդունում. մրցանակը` 200 000 ռուբլի
Հավելենք, որ մրցանակի հաղթողները 200 հազար ռուբլու չափով դրամական մրցանակ կստանան: