Հայաստանի պետական պարտքը արտաքին փոխառությունների մասով նվազման միտում է ցույց տալիս

Տնտեսական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Կուզնեցովը «Ուկրաինական ճգնաժամը միջազգային հարաբերությունների համատեքստում» տեսակամուրջի ժամաակ (27 ապրիլի, 2022թ). Մոսկվա. Արխիվային լուսանկար
ԵԱԶԲ-ի երկրների վերլուծության կենտրոնի ղեկավարի կարծիքով՝ երկրի պետական պարտքը ընդունելի մակարդակի վրա է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի պետական պարտքը արտաքին փոխառությունների մասնաբաժնի նվազման միտում է ցուցաբերում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԵԱԶԲ երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի պետական պարտքն ընդունելի մակարդակի վրա է։ Ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբի դրությամբ, բանկի հաշվարկներով, պետական պարտքի մակարդակը կազմել է ՀՆԱ-ի մոտ 50%-ը՝ տարեսկզբից կրճատվելով 13,5 կետով:
Պետական պարտքի մակարդակի նվազմանը նպաստել են նախևառաջ ՀՆԱ-ի աճը և տարեսկզբից հայկական դրամի 18 տոկոս ամրապնդումը։
«Չնայած ֆինանսավորման ներգրավման մասին նոր համաձայնագրերի ստորագրմանը, ընդհանուր առմամբ Հայաստանի պետական պարտքը արտաքին փոխառությունների մասնաբաժնի նվազման միտում է ցուցաբերում։ Տասը ամսվա ընթացքում պարտքի կառուցվածքում արտարժույթով փոխառությունների մասնաբաժինը նվազել է 71,2%-ից մինչև 62,3% (հիմնականում արտաքին վարկերի և փոխառությունների մասնաբաժնի նվազման պատճառով)», - ասաց Կուզնեցովը։
«ԵԱԶԲ մակրոտնտեսական կանխատեսում 2023»-ում նշվում է, որ սեպտեմբերի վերջի դրությամբ՝ պետական պարտքի մակարդակը կազմում էր ՀՆԱ-ի 53,7%՝ տարեսկզբից կրճատվելով 9,8%-ով:
Դա պայմանավորված է ներքին պարտքի 56% աճով (10 ամսվա ընթացքում 50% աճի դեպքում), արտաքին պարտքի տարեկան 9% անկմամբ։
Սա, մեղմ ասած, դրական ցուցանիշ է. Փաշինյանը` պետական պարտքի մասին
Նշենք, որ Հայաստանի պետական պարտքը 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 10,1 մլրդ դոլար։ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը 9,225 մլրդ դոլար էր։
2022 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը, ըստ ԵԱԶԲ-ի գնահատականների, կկազմի 12,5%։