Երևանում 64–ամյա տղամարդը հանկարծամահ է եղել փողոցում

Մաշտոցի պողոտա
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում 64–ամյա տղամարդ է հանկարծամահ եղել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` առավոտյան ժամը 09։10-ի սահմաններում մի քանի քաղաքացի մոտեցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներին և հայտնել, որ նշված հատվածում մի քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է։
Գեղարքունիքում հարազատ եղբայրների մեքենաները բախվել են միմյանց. կան զոհեր և վիրավորներ
Իրավապահները զանգել են շտապօգնության ծառայություն։ Դեպքի վայր մեկնած բժիշկների հերթապահ խումբը փորձել է տղամարդուն օգնություն ցուցաբերել, բայց պարզվել է, որ նա հանկարծամահ է եղել։
Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 64-ամյա Գևորգ Պ․-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Սպանություն Գավառում. կասկածյալը ձերբակալվել է