Բաթումում գիշերը մարում էին բազմահարկ շենքում բռնկված հրդեհը

Հրդեհը սկսվել է ռեստորանի վերջին հարկում, որտեղ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։
Sputnik
Հրդեհը բռնկվել է Բաթումիում բնակելի բազմահարկ շենքի 24 և 25-րդ հարկերում գտնվող ռեստորանում, հայտնում է Sputnik Գրուզիան: Պատահարի մասին տեղեկությունը արտակարգ ծառայությունները ստացել են դեկտեմբերի 18-ի երեկոյան։
Դեպքի վայր են մեկնել տասը հրշեջ բրիգադներ, հրդեհաշիջման աշխատանքները բարդացնում էր ուժեղ քամին, որը նպաստում էր կրակի տարածմանը։
Հրդեհի վայր է ժամանել Բաթումիի քաղաքապետ Արչիլ Չիկովանին, նա հայտնել է, որ բարձրահարկ շենքում բնակվողները տարհանվել են, հրդեհի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան: Հրդեհի պատճառը պարզվում է ։
Վրացի փրկարարներն ավելի ուշ հայտնել են, որ հրդեհը հաջողվել է մեկուսացնել։