Շոյգուն ստուգել է ռուսական զորքերի վիճակը հատուկ գործողության գոտում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. Արխիվային լուսանկար
ՌԴ ՊՆ ղեկավարը խմբավորման կառավարման կետում լսել է հրամանատարների զեկույցները իրավիճակի և ռուսական բանակի գործողությունների վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այց է կատարել Հարավային ռազմական օկրուգ և հատուկ գործողության անցկացման գոտում ստուգել է ռուսական զորքերի վիճակը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Շոյգուն ուղղաթիռով շրջել է զորքերի տեղակայման շրջաններում, ստուգել է ռուսական ստորաբաժանումների առաջապահ դիրքերը հատուկ գործողության գոտում, ամրություններն ու պաշտպանական գծերը:
Առաջնագծում նախարարը շփվել է զինծառայողների հետ և շնորհակալություն հայտնել նրանց խնդիրների օրինակելի կատարման համար:
Խմբավորման կառավարման կետում Շոյգուն լսել է հրամանատարների զեկույցները գործառնական ուղղություններով իրավիճակի և ռուսական բանակի գործողությունների վերաբերյալ:
Հրամանատարներին լսելու ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել զորքերի համակողմանի ապահովման կազմակերպմանը, դաշտային պայմաններում անձնակազմի տեղակայման պայմաններին, ինչպես նաև բժշկական ու թիկունքային ստորաբաժանումների աշխատանքին:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 296-րդ օրը։