Մահացել է ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Միխայիլ Մոիսեևը

Միխայիլ Մոիսեևը. Արխիվային լուսանկար
Բանակի գեներալ Միխայիլ Մոիսեևը խորհրդային Գլխավոր շտաբը ղեկավարել է 1988-1991 թվականներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Խորհրդային Միության զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, բանակի գեներալ Միխայիլ Մոիսեևը մահացել է 83 տարեկանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մոիսեևը ծնվել է 1939 թվականին Ամուրի մարզում։ 1958 թվականին ծառայության է անցել Խորհրդային բանակում, 1962 թվականին ավարտել է Հեռավոր Արևելքի տանկային ուսումնարանը։ Ծառայել է Գերմանիայում, ապա Մերձկարպատյան ռազմական օկրուգում։
1972 թվականին ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, որից հետո ծառայության է անցել Բելառուսի ռազմական օկրուգում, ապա՝ Գերմանիայում։
1982 թվականին ավարտել է Վորոշիլովի անվան գլխավոր շտաբի ակադեմիան։ Մեկ տարի անց ղեկավարել է 15-րդ բանակը Հեռավոր Արևելքի օկրուգում, իսկ 1987 թվականից դարձել է շրջանի զորքերի հրամանատար: Մեկ տարի անց նա արդեն ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, պաշտպանության առաջին փոխնախարարը։ 1989 թվականին ստացել է բանակի գեներալի կոչում։ 1991-ի նոյեմբերին հրաժարական է տվել։