Մահացել է Գալուստ Սահակյանը

Գալուստ Սահակյանը. Արխիվային լուսանկար
ԱԺ նախկին նախագահը 74 տարեկան էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին մեր աղբյուրները։
Սահակյանը 74 տարեկան էր։
«Նա մահացել է երկարատև, ծանր հիվանդությունից հետո»,– ասաց մեր աղբյուրը։
Գալուստ Սահակյանը ծնվել է 1948 թվականի ապրիլի 8-ին Երևանում։ Նա 1995-2012 թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր։
2014 թվականի ապրիլի 29-ին ձայների 101 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ազգային ժողովի նախագահ։
Սահակյանը եղել է ՀՀԿ գործադիր մարմնի և ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ։ 2019 թվականից դադարել է զբաղվել քաղաքականությամբ։