Գեղարքունիքում հարազատ եղբայրների մեքենաները բախվել են միմյանց. կան զոհեր և վիրավորներ

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Ըստ նախնական տեղեկությունների` «Opel»–ը բախվել է VAZ 21099–ին, վերջինն էլ շրջվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Շատջրեք–Վարդենիս ավտոճանապարհին «Opel Astra» և VAZ 21099 մակնիշի մեքենաները բախվել են, ինչի պատճառով կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին, ժամը 12։50-ի սահմաններում։
Նշվում է, որ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով` վարորդները հարազատ եղբայրներ են։ VAZ 21099 ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 33–ամյա Վարդան Իսկոյանը, իսկ Opel Astra–ն` նրա եղբայրը` նույն մարզի բնակիչ, 37-ամյա Անդոկ Իսկոյանը։ Մահացածներն ու վիրավորները նրանց ազգականներն են։ Ըստ նախնական տեղեկությունների` Opel–ը բախվել է VAZ 21099–ին, վերջինն էլ շրջվել է։