Երևանի քաղաքապետարանը կասեցրել է փողոցում ձկան վաճառքը

Փողոցում ձկան վաճառքի հայտնաբերման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկել ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի ՏՄ–ի, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների աշխատակիցները։
Sputnik
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի փողոցներում ձկան վաճառք է հայտնաբերել ու կասեցրել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության, Երևանի վարչական շրջանների, ՀՀ ոստիկանության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները համատեղ ծառայություն իրականացնելիս մայրաքաղաքի մայթեզրերին հայտնաբերել են ձկան վաճառք, որն անմիջապես կասեցվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ձկան ապօրինի վաճառքի դեմ ուղղված միջոցառումները շարունակվում են։
Նոր Նորքի 9-րդ զանգվածի շուկայում տարածքներն ազատել են և մաքրել