Արմավիրի և Արարատի մարզերում մառախուղ է. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Հայաստան. Արխիվային լուսանկար
ԱԻ նախարարությունից վարորդներին խորհուրդ են տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում մառախուղ է, տեսանելիությունը` 40-50 մետր։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունն էլ տեղեկացնում է` ՀՀ տարածքում կան փակ են Արագածոտնի մարզի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
ԱԻ նախարարությունից վարորդներին խորհուրդ են տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն էլ՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։