Արագածոտնի մարզում մոլորված քաղաքացիներին հայտնաբերել են

ՀՀ ԱԻՆ. Արխիվային լուսանկար
Նրանք մոլորվել էին ավտոմեքենայով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ավտոճանապարհին մառախուղի պատճառով դեկտեմբերի 17-ին ժամը 22։00-ին 2 քաղաքացի մոլորվել էին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քաղաքացիները մոլորվել էին ավտոմեքենայով։
Դեպքի վայր մեկնած փրկարարները Նոր Ամանոս գյուղի մոտակայքում այսօր առավոտյան հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, վարորդին (Մ․ Կ․, ծնված 1964 թ․) և ուղևորին (Ա․ Հ․, ծնված 1965 թ․), այնուհետև ուղեկցել նրանց Արմավիր քաղաք։