ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Այսօր` դեկտեմբերի 17-ին, Մոսկվայի ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։ Զանգվածային ուշացումների մասին տեղեկանում ենք «Յանդեքս. ժամանակացույց» առցանց ծառայությունից։
«Վնուկովոյում» հետաձգվել է 8 չվերթ, 10 չվերթ չեղարկվել է։ «Դոմոդեդովոյում» 13 չվերթ է հետաձգվել, մեկը` չեղարկվել։ «Շերեմետևոյում» 6 չվերթ հետաձգվել է, 6–ը` չեղարկվել։ Չվացուցակում ընդհանուր առմամբ 44 փոփոխություն է տեղի ունեցել։ «Ժուկովսկիում» չվացուցակի փոփոխության մասին տվյալներ չկան։
Ավելի վաղ ՌԴ Հիդրոմետկենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը հայտնել էր, որ հաջորդ շաբաթվանից Մոսկվայում մինչև -16 և -17 աստիճանի ցրտեր են սպասվում։ Ըստ նրա` ցուրտ եղանակին զուգահեռ սպասվում է արևոտ եղանակ և տեղումների բացակայություն։