Գեղարքունիքում ջերմաստիճանը կիջնի մինչև -8. եղանակի տեսություն

Գեղարքունիք. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-21-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ և առանց տեղումների եղանակ, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ, կարճատև տեղումներ և մառախուղ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ը ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով: Քամին՝ արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում դեկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ:
Մայրաքաղաքում դեկտեմբերի 17–ի գիշերը եղել է -1...+1 աստիճան, ցերեկային ժամերին կգրանցվի 7-9 աստիճան տաքություն։