Բուլղարիայում վախճանվել է հայ նկարիչ Արշակ Ներսիսյանը

Արշակ Ներսիսյանը մասնակցել է նաևՎառնայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու որմնանկարների վերանորոգման աշխատանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Բուլղարիայում վախճանվել է հայազգի նկարիչ Արշակ Ներսիսյանը Տեղեկությունը հայտնում է բուլղարական «24 ժամ» պարբերականը։
Արշակ Ներսիսյանը ծնվել է Հայաստանում 1952թ.–ին: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Ավելի քան 30 անհատական ցուցահանդես է ունեցել Բուլղարիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։
Նա առաջին անգամ Բուլղարիա է մեկնել է 1994 թ.–ին` որպես մշակութային պատվիրակության ներկայացուցիչ, իսկ 1996-ին տեղափոխվել է այստեղ մշտական բնակության` ստանալով Բուլղարիայի քաղաքացիություն։
Արշակ Ներսիսյանը բազմաթիվ գրքերի նկարազարդումների հեղինակ է, այդ թվում՝ բուլղարերենով հայկական ժողովրդական հեքիաթների հրատարակումների համար։
Մասնակցել է բուլղարական ուղղափառ եկեղեցիների նկարազարդումներին, ինչպես նաև Վառնայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու որմնանկարների վերանորոգման աշխատանքներին։
84 տարեկանում մահացել է Արմեն Մեդվեդևը