Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ևս մեկ էներգետիկ կամուրջ է կառուցում Ադրբեջանից դեպի Եվրոպա

Ռումինիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի և ԵՀ–ի առաջնորդները Բուխարեստում համաձայնագիր են ստորագրել կանաչ էներգետիկայի և տրանսպորտի զարգացման ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Բաքուն Ադրբեջանից դեպի Եվրոպա ևս մեկ էներգետիկ կամրջի շինարարություն է սկսում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բուխարեստում անցկացվող լիագումար նիստի ընթացքում, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր ավելի վաղ Ռումինիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի և ԵՀ–ի առաջնորդները Բուխարեստում համաձայնագիր են ստորագրել կանաչ էներգետիկայի և տրանսպորտի զարգացման ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։
Ստորագրման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկեն և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Միջոցառմանը մասնակցել է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Այսօր մենք սկսում ենք Ադրբեջանից դեպի Եվրոպա ևս մեկ էներգետիկ կամրջի կառուցում։ Մեր երկիրը պատրաստվում է դեպի Եվրոպա էլեկտրաէներգիայի (և հիմնականում կանաչ էներգիայի) կարևոր մատակարար դառնալ», – նշել է Ալիևը։
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ավելի վաղ հայտնել էր, որ Բուդապեշտը կաջակցի Ադրբեջանից ստորջրյա խողովակով դեպի Ռումինիա, Հունգարիա և Եվրապայի այլ երկրներ էլեկտրաէներգիայի մատակարարման վերաբերյալ Բաքվի առաջարկած նախագծին։
Նրա խոսքով` ներդրումային մասը կարող է իրականացվել 3-4 տարում։
Ալիևը փորձում է խաղալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առաջացած հակասությունների վրա