Ռուսաստանի որոշ շրջաններում արտակարգ դրություն է եղանակի պատճառով

Ցիկլոնի հետևանքով Խաբարովսկի երկրամասում առատ ձյուն ու քամի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Խաբարովսկի երկրամասի Նիկոլաևսկի շրջանում արտակարգ իրավիճակ է։ Այս մասին հայտնել է մարզպետ Միխայիլ Դեգտյարևն իր Telegram ալիքում։
«Ձյան տեղումներից և քամուց 4 բնակավայրերում վնասվել են շենքերի տանիքներ ու պատուհաններ 3 բազմաբնակարան շենքերում ու 14 կրթական հաստատություններում։ Վերականգնման աշխատանքներն արդեն ընթանում են»–գրել է շրջանի ղեկավարը։
Նա հավելել է, որ առանց լույսի է մնացել երկու բնակավայր։ Ամուրսկում Նիկոլաևսկի օդանավակայանը փակ է եղանակային պայմանների պատճառով: Իսկ Սելիխինո-Նիկոլաևսկ ավտոճանապարհին մասնակի սահմանափակումներ կան։
Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել
Ցիկլոնը Խաբարովսկի երկրամաս է ներթափանցել արևմտյան մասից։ Որոշ շրջաններում տեղումներն ամսական նորմայից 1/3–ով կամ ½–ով ավել են եղել։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ ցիկլոնը կտեղափոխվի Կամչատկա։