ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում հիմնադրվել է շարժիչային և արդյունաբերական յուղեր արտադրող առաջին գործարանը` Fine oil–ը։
Այսօր տեղի է ունեցել գործարանի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Նարեկ Տերյանը, շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը և այլք։
Հայաստանում հիմնադրվել է շարժիչային և արդյունաբերական յուղեր արտադրող առաջին գործարանը` Fine oil–ը
© Sputnik / Asatur Yesayants
Նշենք, որ գործարանը հիմնադրվել է «Հայկ-21» ՍՊԸ-ի կողմից, որը 5 տարի ժամկետով ընդգրկվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում։ Գործարանի բացման համար ՍՊԸ–ն կատարել է շուրջ 2 մլն դոլարի ներդրում, իսկ սարքավորումները ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնությունից։
Հայաստանում հիմնադրվել է շարժիչային և արդյունաբերական յուղեր արտադրող առաջին գործարանը` Fine oil–ը
© Sputnik / Asatur Yesayants
«2020-ի պատերազմը ստիպեց, որ մեր երկրում ունենանք մեր արտադրությունը, որպեսզի պատերազմող իրավիճակներում բանակի համար կարևոր հարցերում կախված չլինենք հարևան երկրների կամքից։ 2023 թվականից ունենալու ենք նեղ ուղղվածություն կոնկրետ բանակի հետ կապված արտադրանք տալու` տանկերի և մնացած զինտեխնիկայի համար»,– ասաց գործարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը ։
Իսկ նախարար Քերոբյանն իր խոսքում ընդգծեց, որ պետք է այնպես անեն, որպեսզի արտադրանքը Հայաստանից դուրս էլ արտահանվի, և քիմիական արդյունաբերության ոլորտը սկսի զարգանալ։
Հայաստանում հիմնադրվել է շարժիչային և արդյունաբերական յուղեր արտադրող առաջին գործարանը` Fine oil–ը
© Sputnik / Asatur Yesayants
Նախարարը նաև կարևորեց Հայաստանում կին գործարարների գործունեությունը և հույս հայտնեց, որ ապագայում այդպիսի դեպքեր շատ կլինեն։
Նշենք, որ նորաբաց գործարանը այս պահին ունի 5 աշխատատեղ, սակայն, տնօրենի խոսքով, 2023 թվականին նախատեսում են թիվն ընդլայնել և ունենալ 15 և ավելի աշխատատեղ։