Փաշինյանը ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող հարցեր է քննարկել Ֆրիզի հետ

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Լաչինի միջանցքի թեման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ընդհանուր անվտանգության, պաշտպանության քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրիզին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
«Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև հայ– ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր: ՀՀ վարչապետն ընդգծել է ԵՄ առաքելության դերն անվտանգության և իրավիճակի կայունացման գործում»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շառլ Ֆրիզին
Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության դրական դինամիկայի փաստը: Նա կարևորել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն արդյունավետ իրականացնելու գործում ԵՄ-ի կողմից ցուցաբերվող օժանդակությունը։
Շառլ Ֆրիզ
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը, որից հետո ԵՄ-ն քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկեց Հայաստան։
Արևմուտքը համառորեն սեպ է խրում Մոսկվայի և Երևանի համագործակցության ձևաչափի մեջ. Գոնչար