ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԿ–ը դատապարտում է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում «Ռուսական տան» ղեկավարի վրա հարձակումը։ Այս հայտարարությունն արել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք հույս ունենք, որ այդ պարոնը կապաքինվի։ Մեզ չեն խնդրել որևէ կերպ աջակցել հետաքննությանը։ Մենք դատապարտում ենք նմանատիպ հարձակումները»,– ասել է Դյուժարիկը։
Հիշեցնենք, որ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում «Ռուսական տան» ղեկավար Դմիտրի Սիտիի դեմ այսօր առավոտյան է մահափորձ կատարվել. պայթել է նրան ուղարկված ծանրոցը։ Ինչպես ավելի վաղ հայտնել է ԿԱՀ ոստիկանության ղեկավար Բիենվենյու Զոկուեն, Սիտին նաև սպառնալիքներ է ստացել։