Մահացել է հայտնի սերբ ֆուտբոլիստ Սինիշա Միխայլովիչը

Սինիշա Միխայլովիչ. Արխիվային լուսանկար
Այս տարվա մարտին Միխայլովիչը հայտնել էր քաղցկեղի դեմ բուժման նոր կուրս անցնելու անհրաժեշտության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Սերբ մարզիչ Սինիշա Միխայլովիչը մահացել է 53 տարեկանում։ Այս մասին տեղեկանում ենք «Ֆիորենտինա» իտալական ֆուտբոլային ակումբի Twitter–ից։
««Ֆիորենտինան» սգում է Սինիշա Միխայլովիչի մահը և ցավակցում ընտանիքին և մտերիմներին», – ասվում է հաղորդագրության մեջ։
2019 թվականի ամռանը Սինիշա Միխայլովիչը հայտարարել էր, որ հիվանդ է լեյկեմիայով։ Ամբողջ խաղաշրջանի ընթացքում նա բուժման կուրս էր անցնում` շարունակելով ղեկավարել թիմը։
Մարզիչը քիմիաթերապիայի երեք կուրս է անցել, ինչպես նաև նրան ոսկրածուծի փոխպատվաստում են իրականացրել։ 2022 թվականի մարտին նա հայտնեց, որ հիվանդությունը վերադարձել է, և նրան բուժման նոր կուրս է անհրաժեշտ։