Էրիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը չի երկարաձգվի

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Առուշ Առուշանյանի գործով դատական նիստի ժամանակ (5 նոյեմբերի, 2021թ․). Գորիս. Արխիվային լուսանկար
Ալեքսանյանի փաստաբանը մանրամասներ է հայտնել դատական նիստից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժվել է։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանը։
«Էրիկ Ալեքսանյանիկալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատավոր Արշակ Մաթևոսյանը մերժեց»,–գրել է նա։
Ալեքսանյանը կալանավորվել էր հոկտեմբերի 19–ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել դատավոր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Արուսյակ Ալեքսանյանին աջակցելու համար։
Ավելի վաղ` դեկտեմբերի 3–ին, դատարանը մերժել էր Էրիկ Ալեքսանյանի կալանքը ՀՀ ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։