ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։
Տեղեկությունը հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով առաջնագծում ստեղծված իրադրությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։
Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները:
Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Հավելենք, որ Լին Թրեյսին Հայաստանում դեսպան էր նշանակվել 2019 թվականին։ 2023-ից նրան այդ պաշտոնում կփոխարինի Քրիստինա Քվիենը։
Լին Թրեյսին ու Սուրեն Պապիկյանը