Հայ մարզիկներն աննախադեպ արդյունք են գրանցել. կառավարությունը կրկնապատկում է պարգևավճարը

2022 թ–ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ մարզիկները միջազգային մրցաշարերում 300-ից ավելի մեդալներ են նվաճել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը կրկնապատկում է միջազգային մարզական միջոցառումներում հաղթող մրցանակակիր դարձած հայաստանցի մարզիկներին տրվող դրամական մրցանակները։
Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում` ԿԳՄՍ նախարարության առաջարկով։
Ինչպես կառավարութւյան նիստում հայտնեց ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը, 2022թ–ին հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ են ցույց տվել։
«Դեռևս 2022 թ–ի դեկտեմբերի 6-ի դրությամբ մենք ունեինք 298 մեդալ, որից 103–ը`ոսկե, 69–ը`արծաթե և 126–ը` բրոնզե։ Ասեմ, որ այս պահի դրությամբ արդեն 300-ի սահմանագիծը հատել ենք, որովհետև այս օրերին նաև մրցաշարեր են անցկացվում»,– ասաց Անդրեասյանը։
Նախարարը հավելեց, որ ամենաբարձր արդյունքը մինչ այդ գրանցվել էր 2019թ–ին, երբ հայաստանցի մարզիկները միջազգային մրցաշարերում 222 մեդալ էին նվաճել։
Աննախադեպ արդյունք գրանցած հայ մարզիկներին խրախուսելու համար ԿԳՄՍ–ն առաջարկում է պարգևատրման համար նախատեսված 707 630 000 դրամ գումարը կրկնապատկել։
Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը 16 ոսկե մեդալ է նվաճել
Կառավարության որոշմամբ այս տարեվերջին նախատեսված գումարից կրկնակի ավելի կվարձատրվեն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առաջին, երկրորդ, երրորդ տեղը գրաված մարզիկները, ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչները, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներն ու հավաքական թիմերի երկրորդ մարզիչները։
Հիշեցնենք` այս տարվա ընթացքում աշխարհի չեմպիոն են դարձել հունահռոմեական ըմբշամարտ մարզաձևում` Արթուր Ալեքսանյանը, սպորտային մարմնամարզություն մարզաձևում` Արթուր Դավթյանը:
Եվրոպայի չեմպիոն են դարձել հունահռոմեական ըմբշամարտ մարզաձևում` Մալխաս Ամոյանը, ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևում` Արսեն Հարությունյանը, հրաձգություն մարզաձևում` Լիլիթ Մկրտչյանը (անհատական), Գոհար Հարությունյանը և Գոռ Խաչատրյանը (վերջին երկուսը` միքս վարժությունում)։
1 ոսկի, 3 բրոնզ. Հայաստանի ներկայացուցիչները 4 մեդալ են նվաճել շախմատի պատանեկան ԵԱ-ում
Բռնցքամարտ մարզաձևում չեմպիոն են դարձել Հովհաննես Բաչկովը և Անի Հովսեփյանը, ծանրամարտ մարզաձևում` Դավիթ Հովհաննիսյանը և Ռաֆիկ Հարությունյանը, սամբո մարզաձևում` Արսեն Խանջյանը, սպորտային մարմնամարզություն մարզաձևում` Հարություն Մերդինյանը: