Երևանում վարորդը հանկարծամահ է եղել, ավտոմեքենան բախվել է ծառին

Պարեկային ծառայության ավտոմեքենա
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Նոր Նորքում՝ Թևոսյան փողոցի 8/2 հասցեի դիմաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Թևոսյան փողոցի 8/2 հասցեի դիմաց քաղաքացին հանկարծամահ է եղել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել է վարորդի դին։
Երևանում շտապօգնության ավտոմեքենա է վթարի ենթարկվել. տուժածներ կան
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կայքի տեղեկություններով՝ վարորդը, որը Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Հակոբ Գ-ն է, ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել ծառին։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։