Երևանում քննիչ է կալանավորվել կաշառք վերցնելուց հետո. տեսանյութ

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կաշառք ստանալու դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Ա.Լ-ն քաղաքացուն չձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելու համար 5 մլն դրամ կաշառք է պահանջել:
Քաղաքացու մայրը, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, իր ծանոթներից պարտքով վերցնելով 1.000.000 ՀՀ դրամ գումար, 2022 թվականի նոյեմբերի 4-ին, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 29 հասցեում գործող «KFC» արագ սննդի կետի հետնամասում գտնվող այգում այն անձամբ փոխանցել է քննիչին, այնուհետև 2022 թվականի նոյեմբերի 11-ին, որպես վարկային միջոց, ստանալով 1.000.000 դրամ գումար, նույն օրը Երևան քաղաքի վերոնշյալ վայրում, այն անձամբ կրկին տվել է հիշյալ քննիչին՝ որդու օգտին, իր լիազորությունների սահմաններում գործողություններ չկատարելու համար, իսկ պահանջված կաշառքի մնացած 3.000.000 ՀՀ դրամը պայմանավորվել են փոխանցել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը:
Դատավորի օգնականը դատապարտյալից 300.000 դրամ է հափշտակել. նրան մեղադրանք է առաջադրվել
2022 թ.–ի դեկտեմբերի 13-ին, գաղտնի քննչական գործողություն կատարելու արդյունքում, նախապես քիմիական համապատասխան միջոցներով մշակված 2.000.000 դրամ գումարը Երևան քաղաքի կրկին նույն վայրում, քաղաքացին անձամբ փոխանցել է քննիչին, որից հետո վերջինս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայացրել ստացված 2.000.000 դրամ կաշառք գումարը:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ա.Լ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:
Ձերբակալվել է «Հայանտառի» Թումանյանի մասնաճյուղի տնօրենը