Ոստիկանությունն Իջևանում առգրավել է բակում աճեցրած ու մշակած մոտ 15 կգ թմրանյութ

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik
Ոստիկանները Իջևան քաղաքի 64-ամյա բնակչի բնակարանում հայտաբերել ու առգրավել են մոտ 15 կգ ընդհանուր քաշով թմրանյութ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Ոստիկանները հայտնաբերել ու առգրավել են մոտ 105 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով և սերմերով 30 փաթեթ, ինչպես նաև ապակե, մետաղե տարաներում և պոլիէթիլենային տոպրակներում լցված դեղնականաչավուն զանգված»,– ասված է ոստիկանության հաղորդագրությունում։
Պարզվել է, որ թմրաբույսերը նա աճեցրել ու մշակել է իր բակում։
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Տղամարդը ստորագրությամբ բաց է թողնվել: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: