Թուրքական Kızılelma ռազմական անօդաչու ինքնաթիռը առաջին թռիչքն է կատարել. տեսանյութ

Ըստ ծրագրի` առաջին լիարժեք թռիչքները պետք է սկսվեն 2023 թվականին։
Sputnik
Թուրքիայում կայացել է Bayraktar Kızılelma անօդաչու ռազմական ինքնաթիռի առաջին թռիչքը , Twitter-ում հայտարարել է Baykar ընկերության վարչության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը: Նրա խոսքերը մեջբերում Է ՌԻԱ Նովոստին։
Նախատեսվում է, որ առաջին լիարժեք թռիչքները կսկսվեն 2023 թվականին։ Սարքը կարող է թռչել ժամում մոտ 630 կմ արագությամբ, մինչև 11 կմ բարձրությամբ, թռիչքի տևողությունը` մոտ հինգ ժամ։
Մինչև տարեվերջ Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումներ կսկսվեն
Ռեակտիվ շարժիչով համալրված Bayraktar Kızılelma անօդաչու թռչող սարքն առաջին անգամ ներկայացվել է Թուրքիայի Սամսուն քաղաքում այս տարվա օգոստոսինTeknofest Karadeniz ավիատիեզերական փառատոնի շրջանակներում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Bayraktar Kızılelma-ն կարող է օդ բարձրանալ կարճ թռիչքուղով նավերից, այդ թվում՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի ֆլագման TCG Anadolu-ից: