Թալինում 33–ամյա տղամարդը սեփականատիրոջից վերցրել է վաճառվող ավտոմեքենան ու «անհետացել»

Թալին
Թալինի ոստիկանները խարդախության դեպք են բացահայտել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Թալինում 33–ամյա տղամարդը սեփականատիրոջից խաբեությամբ վերցրել է վաճառվող ավտոմեքենան, ասել է, որ գումարը հետո կտա, բայց խոստումը չի կատարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ «Լիստ.ամ» կայքում տեղադրած իր ավտոմեքենայի վաճառքի վերաբերյալ հայտարարության միջոցով նոյեմբերի 17-ին ծանոթացել է ոմն Գևորգի հետ, ինչից հետո նա եկել է Թալին և խաբեությամբ, նրա վստահությունը չարաշահելով, վերցրել է ավտոմեքենան ու պարտավորվել մինչև դեկտեմբերի 10-ը վճարել 400 000 դրամ, սակայն մինչ օրս չի վճարել:
«Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
33-ամյա տղամարդը դեկտեմբերի 13-ին Սևան քաղաքի Նաիրյան փողոցում հայտնաբերվել և տարվել է Թալինի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները 1 օրում հանցագործության 40 դեպք են բացահայտել