Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը:
Դեկտեմբերի 14-16-ին առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում դեկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ:
Մայրաքաղաքում դեկտեմբերի 14–ի գիշերը եղել է 2-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +6....+8 աստիճան։