Դոնալդ Թրամփը հայց է ներկայացրել Պուլիտցերյան մրցանակի խորհրդի դեմ

Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահը վնասի փոխհատուցում է պահանջում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Պուլիտցերյան մրցանակի խորհրդի դեմ հայց է ներկայացրել 2018 թվականին ՌԴ–ի հետ Թրամփի նախընտրական շտաբի «հնարավոր կապը» լուսաբանելու համար «New York Times»–ին և «Washington Post»–ին տրված մրցանակների համար։
Ֆլորիդա նահանգում ներկայացված դատական հայցում Թրամփը հայտարարել է, որ թերթերին մրցանակ է շնորհվել «ամերիկյան հասարակության ստի» համար։ Նա վնասի փոխհատուցում է պահանջում դատարանի կողմից սահմանված չափով։
ԱՄՆ նախկին նախագահը նախորդ տարի արդեն կոչ էր արել «New York Times» և «Washington Post» թերթերին զրկել Պուլիտցերյան մրցանակներից, որոնք ստացել էին 2018 թվականին հրապարակած հոդվածների համար։ Դրանցում խոսվում էր Թրամփի նախընտրական շտաբում «ռուսական միջամտության» և Ռուսաստանի հետ պայմանավորվածության մասին։ Հուլիսին մրցանակի խորհուրդը մերժել էր նախկին նախագահի պահանջը։
2016 թվականի նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ իշխանությունը հետաքննել էր Թրամփի շտաբի և Ռուսաստանի «կապը»` հիմնվելով այն նյութերի վրա, որոնք նախապատրաստել էր բրիտանական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլը։ Այժմ ԱՄՆ–ում դատավարություն է ընթանում ՌԴ քաղաքացի Իգոր Դոնչենկոյի դեմ, որին ՀԴԲ–ն մեղադրում է Թրամփի «ռուսական կապի» վերաբերյալ գործով կեղծ ցուցմունքներ տալու մեջ։
Թրամփը հայտարարել է առաջիկա ընտրություններում ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին