ՌԴ-ի հետ հակամարտությունը սպառել է Ուկրաինայի սպառազինության պաշարները. Financial Times

Ուկրաինացի զինվորականներ. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի հրթիռների պաշարների սպառման մասին ենթադրություններ անելը լավագույն ռազմավարությունը չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի հետ հակամարտության ֆոնին բախվել են սպառազինությունների պաշարների սպառմանը։ Այս մասին գրում Է Financial Times-ը` հղում անելով ուկրաինական բանակի ներկայացուցիչներին։
Պարբերականի տեղեկություններով, խոսքը, մասնավորապես, Ս-300 և «Բուկ» զենիթահրթիռային համալիրների զինամթերքի և պահեստամասերի մասին է, այդ ԶՀՀ-ները Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հիմքն են կազմում։ Ընդ որում, Ռուսաստանը, ինչպես նշում են լրագրողները, թևավոր հրթիռների մեծ զինանոց ունի։
Կիևը խոստովանել է, որ ուկրաինական ՀՕՊ-ը չի կարող խոցել բալիստիկ հրթիռները
Նրանք նաև մեջբերել են Կիևի Ռազումկովի վերլուծական կենտրոնի աշխատակից Ալեքսեյ Մելնիկին, որն ընդգծել է, որ Ռուսաստանի հրթիռների պաշարների սպառման մասին ենթադրություններ անելը լավագույն ռազմավարությունը չէ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը որոշել է 2 մլրդ եվրոյով ավելացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի բյուջեն, որը ֆինանսավորում է Ուկրաինային զենքի մատակարարումը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ այդ որոշումը ԵՄ-ին ֆինանսավորում կապահովի, որպեսզի շարունակեն ռազմական աջակցություն ցուցաբերել միության գործընկերների զինված ուժերին։