Գործիքակազմ կիրառել Ադրբեջանի դեմ. բողոքի ակցիա Երևանում` ի պաշտպանություն Արցախի

Բողոքի ակցիայի մասնակիցներն Ազատության հրապարակից երթով շարժվում են դեպի ՀՀ–ում ՄԱԿ-ի գրասենյակ` նամակ հանձնելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում բողոքի ակցիա է` ի պաշտպանություն Արցախի։ Տեղում հավաքվել են ինչպես ՀՀ բնակիչները, այնպես էլ Արցախից տեղահանվածները։
Հայտնել էինք, որ երեկ առավոտից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Բողոքի ակցիայի մասնակիցները Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակ են շարժվում
Ազատության հրապարակում հավաքվածները նշում են` ուզում են իրենց բողոքի ձայնը հասցնել ՀՀ–ում օտարերկրյա դեսպանատներին` հորդորելով դադարեցնել Արցախի շրջափակումը և բացել Լաչինի միջանցքը։
Բողոքի ակցիայի մասնակիցները Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակ են շարժվում, որպեսզի նամակ փոխանցեն։ Նամակում, մասնավորապես, դիմում են միջազգային հանրությանը` կոչ անելով զերծ մնալ երկակի ստանդարտներից, դատապարտել Ադրբեջանի հակամարդկային վարքագիծն ու գործիքակազմ կիրառել` կանխելու Արցախում Ադրբեջանի կողմի էթնիկ զտման փորձերը։
Դրանից հետո ակցիայի մասնակիցները շարժվելու են ՌԴ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դեսպանատներ։
1 / 3

Բողոքի ակցիայի մասնակիցները Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակ են շարժվում

2 / 3

Բողոքի ակցիայի մասնակիցները Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակ են շարժվում

3 / 3

Բողոքի ակցիայի մասնակիցները Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակ են շարժվում