Դժբախտ պատահար ՀՀ ֆինանսների նախարարությունում. 65-ամյա կինը մահացել է

ՀՀ ֆինանսների նախարարություն. Արխիվային լուսանկար
Նա ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում աստիճաններից վայր է ընկել և գլուխը հարվածել բազրիքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 12-ին, ժամը 13։20-ի սահմաններում Երևանի ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության «Կենտրոն» ենթակայանի շտապօգնության 08 խումբը կանչով մեկնել է Մելիք Ադամյան փողոց 1 հասցեում գործող ՀՀ ֆինանսների նախարարություն, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։
Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 65-ամյա Ալիսա Ա-ն է, որը նույն օրը՝ ժամը 13։10-ի սահմաններում, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում աստիճաններից վայր է ընկել և գլուխը հարվածել բազրիքին, ինչի հետևանքով տեղում մահացել է։