Ավտովթար Երևան-Վանաձոր ճանապարհին. 4 տուժածներից 1-ը երեխա է

Արխիվային լուսանկար
Ոստիկաններն ու քննիչները պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 4 տուժած, հայտնում է Shamshyan.com–ը։
Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 57 կմ հատվածում բախվել են BMW և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով 4 հոգի, այդ թվում՝ 1 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։ Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։