Արագածոտնի մարզում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա

Ռյա Թազա-Ծիլքար ավտոճանապարհին հարյուրավոր այլ մեքենաներ են կուտակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Արագածոտնի մարզում` Ռյա Թազա-Ծիլքար ավտոճանապարհին, արգելափակել է 25 ավտոմեքենա, ինչի հետևանքով ճանապարահատվածում առաջացել է խցանում (կուտակվել է մոտ 320 ավտոմեքենա), հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա․ երթևեկությունը վերականգնվել է։
Հիշեցնենք` ավելի վաղ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնել էր, որ Աբովյանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։