84 տարեկանում մահացել է Արմեն Մեդվեդևը

Արմեն Մեդվեդև
Արմեն Մեդվեդևի մահվան լուրը հաստատել է ՌԴ կինեմատոգրաֆիստների միության պատասխանատու քարտուղարը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Այսօր 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՌԴ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախկին ղեկավար, կինոքննադատ և կինոգետ Արմեն Մեդվեդևը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ կինեմատոգրաֆիստների միության պատասխանատու քարտուղար Միխայիլ Կալինինը։
«Այո՛», – ասել է նա` պատասխանելով գործակալության հարցին։
Լրատվամիջոցի աղբյուրը տեղեկացրել է, որ նա մահացել է մոտավորապես ժամը 4-ին։
Արմեն Մեդվեդևը եղել է «Կինոյի արվեստ» ամսագրի գլխավոր խմբագիրը, գլխավորել է ՌԴ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեն։ Ռուսական կինոյի զարգացման գործում ակնառու ավանդի համար պարգևատրվել է «Կինոտավր» մրցանակով։
Դժբախտ պատահար ՀՀ ֆինանսների նախարարությունում. 65-ամյա կինը մահացել է