ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է ուկրաինական օբյեկտներին «Իսկանդեր» հրթիռային համակարգերի հարվածները

Արձակումներն իրականացվել են ինչպես թևավոր, այնպես էլ բալիստիկ հրթիռներով։
Sputnik
ՌԻԱ Նովոստին տարածել է Ռուսաստանի ՊՆ-ի տրամադրած կադրերը «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի հաշվարկների մարտական աշխատանքից։ «Իսկանդերները» հարվածներ են հասցնում ուկրաինական զորքերի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին:
Արձակման կայանքը մեկնարկային դիրքի է բերում թևավոր հրթիռը՝ թիրախին կետային հարված հասցնելու համար։ Հրամանատարական կետի հրամանով հաշվարկը հրթիռներ է արձակում։
ՌԴ ռազմական գերատեսչությունը նշել է, որ օպերատիվ-մարտավարական համալիրի զինանոցում նաև բալիստիկ հրթիռներ կան։ Դրանք օգտագործվում են խոշոր տարածքային թիրախների, տրանսպորտային հանգույցների, աշխատուժի և սարքավորումների կուտակումների համար:
«Յուրաքանչյուր մեքենայի վրա տարբեր հրթիռներ են բեռնված։ Կախված նրանից, թե ինչ խնդիր է դրված, աշխատում ենք այդ մեքենայի հետ: Համապատասխանաբար, օգտագործում ենք այդ հրթիռը: Հաշվարկները համակարգված են, առանց բառերի միմյանց հասկանում ենք, առաջադրանքները կատարում ենք գերազանց», - ասել է արձակման կայանքի հաշվարկի հրամանատար Օլեգը։