Հայաստանում արդեն նոր տուրօպերատոր կա

«Travel Van» ընկերությունը խոստանում է հարմարավետ և մատչելի ճամփորդություններ կազմակերպել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ավիացիոն ոլորտում իր գործունեությունն է սկսել նոր տուրօպերատոր` «Travel one» ընկերությունը։ Այն կառաջարկի ճամփորդական փաթեթներ դեպի Շարմ էլ Շեյխ, Դուբայ, Միլան և այլ քաղաքներ։

«Դեկտեմբերի 15–ին կտրվի դեպի Դուբայ, դեկտեմբերի 16–ին` դեպի Միլան և 19–ին` դեպի Թել Ավիվ ուղղությունների մեկնարկը»,–այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Travel one» ընկերության համահիմնադիր, գլխավոր տնօրեն Վահան Հակոբյանը։

Նա նաև ներկայացրեց, որ առաջիկայում կլինեն չվերթեր դեպի Երուսաղեմ, Հուրգադա։
Եվրոպան ավելի հասանելի է դառնում. հայաստանցիներն ուղիղ չվերթով Ռիգա կմեկնեն
«FlyOne Armenia» ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանն իր հերթին նշեց, որ դեկտեմբերի 14–ից վերսկվում են Երևան–Բեյրութ–Երևան չվերթերը, որոնց մեկնարկը տրվել էր ամռանը։

«Թյուրըմբռնումներ եղան Թուրքիայի տարածքով տարանցման հետ կապված։ Առժամանակ կասեցվեցին չվերթերը, սակայն բոլոր խնդիրները հաղթահարված են, և Թուրքիայի տարածքով հնարավոր կլինի չվերթեր իրականացնել»,–ասաց Անանյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն ամռանը «FlyOne Armenia» ընկերությանը Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանանի Հանրապետություն չվերթերի իրականացման (overflight) թույլտվություն չէին տրամադրել։ Ստեղծված իրավիճակի արդյունքում ընկերությունը ստիպված էր չեղարկել Երևան - Բեյրութ - Երևան երթուղով չվերթերը:
ՀՀ–ն ու Իսրայելը քննարկում են ուղիղ չվերթերի խոչընդոտների վերացմանը հարցը