Իսպանիան մոտ 150 հազար եվրո կհատկացնի 4-օրյա աշխատանքային շաբաթ սահմանող ընկերություններին

Համակարգիչներով աշխատաող տղամարդիկ
Փորձնական նախագիծը գնահատվում է 10 միլիոն եվրո, սակայն ենթադրվում է` մոտ 160 ձեռնարկություն է դրան միանալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Իսպանիայի արդյունաբերության և առևտրի նախարարությունը պատրաստվում է մինչև 150 հազար եվրո հատկացնել փոքր և միջին ընկերություններին, որոնք քառօրյա աշխատանքային շաբաթ կսահմանեն առանց աշխատավարձի նվազեցման: Տեղեկությունը հայտնում է RTVE գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ընկերությունները ստիպված կլինեն կրճատել աշխատանքային շաբաթը 10%-ով և այս փոփոխությունը պահպանել առնվազն երկու տարի:
Փորձնական նախագծի բյուջեն կազմում է 10 միլիոն եվրո։ Սակայն ակնկալվում է, որ դրան կարող են միանալ միայն 160 փոքր և միջին ձեռնարկություններ։
Նշվում է, որ այս նախաձեռնության նպատակն է բարձրացնել աշխատողների արտադրողականությունը, աշխատանքային կյանքի հավասարակշռությունը, հավասար հնարավորությունները և ֆիզիկական ու հոգեկան առողջությունը:
Իսպանիայի կառավարությունն արդեն հանրային քննարկման է ներկայացրել համապատասխան հրամանագրի նախագիծը։
Հռոմի պապը բոլոր երկրներին կոչ է անում Սուրբ ծննդի առթիվ ազատ արձակել բանտարկյալներին