ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում` Նորաշեն-Գավառ ավտոճանապարհին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 16։57-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Ավտովթարի հետևանքով կա երկու տուժած, որոնց փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ 40-ամյա Հ․ Կ․-ին և 51-ամյա Ռ․ Գ․-ին հոսպիտալացրել են Սևան քաղաքի ԲԿ։ Հ․ Կ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր, իսկ Ռ․ Գ․-ինը՝ ծայրահեղ ծանր։ Նրան տեղափոխել են Երևան։