Մալենան նոր տեսահոլովակ է ներկայացրել Can't Feel Anything երգի հիման վրա

Երաժշտության հեղինակը երգչուհու պրոդյուսեր Դավիթ Բադալյանն է, բառերը հեղինակել են Մալենան և Ռոզա Լինը։
Sputnik
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան նոր տեսահոլովակ է ներկայացրել Can't Feel Anything երգի հիման վրա, որն այսօր կատարելու է «Մանկական Եվրատեսիլի» գլխավոր շոուի ժամանակ։ Երաժշտության հեղինակը երգչուհու պրոդյուսեր Դավիթ Բադալյանն է, բառերը հեղինակել են Մալենան և Ռոզա Լինը։
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչը մեկնարկելու է այսօր՝ ժամը 19:00-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս տարվա մրցույթին մասնակցում է 16 երկիր։
Առաջինը ելույթ կունենա Նիդեռլանդների ներկայացուցիչը, մրցույթը կեզրափակի Ուկրաինայի պատվիրակը։ Հայաստանը ներկայացնող Նարե Ղազարյանն իր «Dance» երգով հանդես կգա 15 համարի ներքո։
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող 14-ամյա Մալենան հաղթել էր «Մանկական Եվրատեսիլ-2021»-ում։ Մրցույթն ընթացել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Մալենան կատարել էր «Քամի-քամի» երգը։
«Մանկական Եվրատեսիլի» 20-ամյակը նշում ենք այնպես, ինչպես պետք է. Մովսիսյանը` ծախսերի մասին