Մահացել է երգչուհի Շերի մայրը

Ջորջիա Հոլթ. Արխիվային լուսանկար
96 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Ջորջիա Հոլթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Մահացել է աշխարհահռչակ փոփ-աստղ Շերի մայրը` ամերիկացի դերասանուհի Ջորջիա Հոլթը։ Նա 96 տարեկան էր։ Տեղեկությունը Twitter-ի իր էջում հայտնել է երգչուհին։
«Մայրս գնաց»,- գրել է Շերը։
Նա սեպտեմբերին հայտնել էր, որ մայրը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժվում էր թոքաբորբի դեմ։
Ջորջիա Հոլթը ամերիկացի դերասանուհի, երգչուհի և մոդել էր։ Առաջին անգամ ամուսնացել է (ամուսնացել է վեց անգամ) հայազգի Ջոն (Կարապետ) Սարգսյանի հետ և նրանից լույս աշխարհ բերել ավագ դստերը` Շերիլին Սարգսյանին, որն աշխարհին հայտնի է Շեր կեղծանունով։