Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Կիև–Պեչերսկի մայրավանքում, ինչպես նաև Կենտրոնական և Արևմտյան Ուկրաինայի եկեղեցիներում։
Կիևը պնդում է, որ վանքերից մեկում տեղի եկեղեցականների մոտ 2022 թվականին ստացած ռուսական անձնագրեր են հայտնաբերվել ։
Բացի այդ, հատուկ ծառայությունները հայտնաբերել են «ռուսամետ գրականություն» և «Ռուսաստանի համար աղոթքների և պատարագների տեքստեր»։
Այս և այլ հորինված պատրվակներ են օգտագործվում Ուկրաինական կանոնիկ եկեղեցու վանքերն Ուկրաինայի պառակտիչ եկեղեցուն տալու համար։
Այն եկեղեցիները, որոնց հոգևորականները դիմադրում են, հրդեհվում են, իսկ եկեղեցու սպասավորներին մեղադրում են «ռուսամետ գործունեության» մեջ։