Նարեն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ-2022»-ում

Նարեն ելույթ ունեցավ 15 համարի տակ՝ կատարելով Dance երգը։ Նրա հետ բեմում էր պարային խումբը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ-2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Նարե Ղազարյանը ելույթ ունեցավ 15 համարի ներքո։
Նա կատարեց Dance երգը։ Բեմում Նարեի հետ հիանալի ելույթ ունեցան պարողները։
Նարեն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ-2022»-ում
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչն անցկացվում է այսօր` Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցույթին մասնակցում են 16 երկրների պատվիրակներ։ Կարգախոսն է՝ «Պտտիր հրաշքը», իսկ խորհրդանիշը` հայկական զարդանախշերով հոլը։
Լրագրողները հետևում են Նարե Ղազարյանի ելույթին
Ի դեպ, չնայած «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին հրավիրվել են ու ելույթ կունենան նախորդ 19 տարիներից մրցույթներում հաղթած մասնակիցներից շատերը, Ռուսաստանի ներկայացուցիչները չեն ժամանել Հայաստան։
Մրցույթի կազմակերպիչները Sputnik Արմենիային հայտնել էին, որ հրավիրվել են նաև 2006 թվականին հաղթած Ռուսաստանի մասնակիցներ Անաստասիա և Մարիա Տոլմաչևաները, սակայն նրանց տնօրեն Սերգեյ Մասլովն ասել էր, որ հրավեր չեն ստացել։