Գվատեմալայում ժայթքել է Ֆուեգո գործող հրաբուխը, հայտնում է Սեյսմոլոգիայի, հրաբխագիտության, օդերևութաբանության և հիդրոլոգիայի ազգային ինստիտուտը (Insivumeh):
Ֆուեգո հրաբուխը Կենտրոնական Ամերիկայում ամենաակտիվն է, այն գտնվում է Գվատեմալայի մայրաքաղաքից մոտ 45 կիլոմետր դեպի արևմուտք:
Հրաբխի բարձրությունը ծովի մակարդակից 3763 մետր է։ 2018 թվականի հունիսին այս հրաբխի հզոր ժայթքումից տուժել էր 1,7 միլիոն բնակիչ (մոտ 16,6 միլիոն բնակչից): Առնվազն 190 մարդ դարձել էր հրաբխի ժայթքման զոհ։