Ինչպես են Սու-25 գրոհիչները հարվածներ հասցնում ուկրաինական տեխնիկային

Հրթիռային ավիահարվածներից հետո անձնակազմերը ջերմային թակարդներ են արձակել և վերադարձել օդանավակայան։
Sputnik
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սու-25 գրոհիչների անձնակազմերի կողմից ուկրաինական զորքերի զրահատեխնիկայի ուղղությամբ հրթիռային ավիահարվածի կադրերը։
««Գրաչների» օդաչուները հերթական անգամ ցուցադրեցին իրենց արհեստավարժությունը. մեծ արագության ժամանակ փոքր բարձրություն պահելը շատ դժվար է։ Նման պայմաններում կրակելն ավելի դժվար է», - ասվում է տեսանյութի նկարագրությունում։
ՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի գրոհները Դոնեցկի ուղղությամբ. ՌԴ ՊՆ
Նախարարությունից նաև հայտնել են, որ խոցման ավիացիոն միջոցների կիրառումից հետո անձնակազմերը ջերմային թակարդներ են արձակել և վերադարձել օդանավակայան:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 288-րդ օրը։
ԱՄՆ-ն Ուկրաինային 275 մլն դոլարի պաշտպանական օգնություն կտրամադրի. Սպիտակ տուն